Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարման տեղակալ ջոն Լիպսկին հայտարարել է, որ եվրոն շարունակում է համարվել կայուն արժույթ եւ ցանկացած խոսակցություն եվրոյի գոյությանն սպառնացող վտանգի մասին, շատ  չափազանցված է:

Հանդես գալով Դուբայում տեղի ունեցող տնտեսական ֆորումի ժամանակ, Լիպսկին հայտարարել է, որ եվրոյի գոտում, իսկապես, կան խնդիրներ, բայց բոլոր ընթացիկ խնդիրները ժամանակի ընթացքում կարող են լուծվել եւ առիթ չի լինի խոսել եվրոյի կրախի մասին:

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների նոյեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել օգնության երկրորդ փաթեթի մասին, որն այս անգամ ուղղվելու է Իռլանդիայի տնտեսությանը: Մինչ այդ, մայիսին որոշվել էր ֆինանսական օգնություն տրամադրել Հունաստանին:

Ընդհանուր առմամբ, որոշվել է ծախսել 85 մլրդ եվրո, որն ուղղվելու է Իռլանդիայի բանկային սեկտորի եւ պետական ֆինանսների ամրացմանը:

Հունաստանի մասով ծրագիրն արդեն կես տարի է, որ հաջողությամբ գործում է, բայց շուկաները նախկինի նման հոռետեսորեն են վերաբերում հնարավոր հաջողությանը:

Ե՜վ Հունաստանը, ե՜ւ Իռլանդիան շետք է իրենց կառավարություններին աշխատելու ավելի մեծ հնարավորություններ տան, որպեսզի  հնարավոր լինի շուկայի մասնակիցներին համոզել, որ ջանքերը հաջողությամբ են պսակվելու:

Բյուջետային տնտեսության միջոցների կիրառումն ու տեղական արդյունաբերության մրցունակության բարձրացումը կօգնեն հաղթահարել ճգնաժամը, բայց դա որոշակի ժամանակ կպահանջի: