Gateway ընկերությունը հայտարարել է նոր նեթբուքների վաճառքի մասին, որոնք իրենց տեխնիկական պարամետրերով հարգանք են ներշնչում: Ինչպես հաղորդում է ittrend.am-ը, նոր սարքը նեթբուք է, բայց շատ պարամետրերով էականորեն գերազանցում է այդ դասի նեթբուքերին:
Այն հագեցած է Intel Core i5-470UM պրոցեսորով` 1,33 ԳՀերց հաճախությամբ եւ 2 Գբայթ օպերատիվ հիշողությամբ: Նեթբուքի դիսփլեյի տրամագիծը 11,6 դյույմ է` 1366×768 պիքսելով: Նորույթի կոշտ դիսկի տարողությունը 320 Գբայթ է: Այն ունի HDMI եւ VGA, Wi-Fi 802.11b/g/n, Bluetooth 3.0, 1,3 մեգապիքսելանոց վեբ-տեսախցիկ, մուլտի ֆորմատային քարտ-ռիդեր եւ 6 մարտկոց, որի շնորհիվ նեթբուքը կարող է առանց անջատելու գործել 6 ժամ:
Գինը կազմում է շուրջ 775 դոլար:





























