Իրանի խոհրդարանը հաստատել է Նուրդուզ-Մեղրի սահմանային կետի համատեղ գործածումը Իրանի ու Հայաստանի քաղաքացիների համար։

Հուլիսի 19-ի բաց նիստի ժամանակ խորհրդարանը դիտարկել է Նուրդուզ- Մեղրի սահմանային կետի համատեղ գործածման մասին  Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջեւ համաձայնագրի մասին օրինագիծը, հայտնում է Mehr գործակալությունը։

Օրինագծին կողմ է քվեարկել 145 մարդ, դեմ՝ 3, եւս 3-ը ձեռնպահ են մնացել։