Այսօր` դեկտեմբերի 1-ին ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել հոկտեմբերի 29-ին առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում Երեւանի Կասյան փողոցում 48-ամյա կնոջը վրաերթի ենթարկած, ապա փախուստի դիմած անձին: Կինը տեղում մահացել էր:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի համատեղ օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում հաջողվել է բացահայտել, որ վրաերթ կատարողը Նորագյուղի 117 տան բնակիչ 52-ամյա Արարատ Ռազմիկի Սարիբեկյանն է:
Նա վրաերթը կատարել է թիվ 41 երթուղային «Գազելի» 35 89 Տ համարանիշի ավտոմեքենայով:
Այս պահին օպերատիվ քննչական խումբը Կասյան փողոցում քննչական փորձարարական աշխատանքներ է կատարում:
Հիշեցնենք, որ վթարի ենթարկված կնոջ պայուսակում հայտնաբերվել էր նրա անձնագիրը. նա Էրեբունի վարչական շրջանի Դիմիտրով փողոցի բնակիչ, 48-ամյա Արեւհատ Գառնիկի Մխիթարյանն է եղել:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























