Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրում ծովափին մոտ լողացող շնաձուկը վնասել է 70-ամյա ռուս կնոջ ձեռքի ու ոտքի ոսկորները, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ուկրաինացի մի լրագրողուհի, ով այդ պահին գտնվել է ծովափին, հայտնել է, որ ռուս կինը ծովում լողալիս հանկարծ սկսել է գոռալ. «Շնաձուկը, շնաձուկը»: Նրան դուրս են բերել հյուրանոցի աշխատակիցները, որի տարածքում էլ գտնվում է ծովափը եւ սրբիչով կապել ամբողջությամբ արյան մեջ թաթախված ձեռքը: Փրկարարների խոսքով, ռուս զբոսաշրջիկն ամբողությամբ կծոտված էր եւ բացակայում էր ձեռքի ոսկորի մի մասը:
Ականատեսների վկայությամբ, ռուս տուրիստները հաճախ են իրենց հետ ռեստորանից միս վերցնում, որպեսզի կերակրեն ձկներին: Հավանաբար, այս անգամ միսը գայթակղել է նաեւ շնաձկանը:





























