Նախորդ տարի ավելի քան 4000 Վրաստանի քաղաքացի ապաստան է խնդրել Լեհաստանից, ինչը 10 անգամ ավելի է, քան նախորդ 8 տարիների ընդհանուր ցուցանիշը։

Novostnik.ru-ն տեղեկացնում է, որ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի (ECMI) տվյալներով, Վրաստանից Լեհաստանում ապաստան հայցողների 90 տոկոսը ազգությամբ եզդի են։ 10 տոկոսում են Վրաստանում ապրող չեչենները, ապա միայն նոր վրացիները։

Կենտրոնի տվյալով, եզդիները Լեհաստանը միջանցիկ երկիր են օգտագործում, որպեսզի հետագայում տեղափոխվեն Գերմանիա, որտեղ եզդիների բավականին մեծ ու կազմակերպված համայնք է ապրում։

Նշենք, որ եզդիների կազմակերպությունները ահազանգում են, որ մի քանի տարուց Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում եւ Թելավիում, որտեղ նրանք հիմնականում ապրում են, եզդիներ չեն մնա։