Գյումրիում հուլիսի 20-ի գիշերը տեղի է ունեցել դանակահարություն. ժամը 04:00-ի սահմանում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնությունը չպարզված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշեց, որ քաղաքացին իրենց մոտ տեղափոխվել է  պարանոցի աջ եւ ձախ կեսի, գլխի շրջանի, աջ դաստակի նախաբազկի եւ ձախ նախաբազկի շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքերով:  Նա այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն ծանր:

Նշենք, որ տղամարդուն Գյումրու Խրիմյան «Ռելաքս» գիշերային ակումբի մոտից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել երկու հոգի, որոնց ինքնությունն եւս պարզ չէ:

Դեպքի մանրամասները պարզվում են: