ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 478.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.59 դրամ (աճել է 7.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.85 դրամ (աճել է 2.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.14 դրամ (աճել է 0.04 դրակով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 249.08 դրամ, ոսկի՝ 19,069.07 դրամ, պլատին՝ 14,132.08 դրամ։

Հուլիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: