Մոսկվան հիմքեր չունի Իրանին կասկածելու, թե նա ձգտում է ատոմային զենք ունենալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար Լարրի Քինգին տված հարցազրույցում:

«Իրանական ատոմային ծրագիրն իրացվում է արդեն 20 տարի, եւ վերջին շրջանում, վերջին տարիներին Իրանն, այսպես, թե այնպես, երխոսության պատրաստակամություն է ցուցաբերում միջազգային հանրության եւ ՄԱԳԱՏԵ-ի հետ: Այո, մենք գիտենք, որ աշխատանքի առաջին փուլերում ծրագրի վերաբերյալ հարցեր կային, եւ աջակցում ենք ՄԱԳԱՏԵ-ին՝ սպառիչ պատասխաններ ստանալու ցանկության մեջ»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է այդ հարցով համագործակցության մասին, այդ թվում Միացյալ Նահանգների հետ:

Պուտինը հույս է հայտնել, որ իրանական ատոմային խնդրի կարգավորումը կկայանա: