Իրանը եւ Իրաքը հայտարարություն են ստորագրել ռազմական համագործակցության  խորացման եւ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի մասին, փոխանցում է Reuters-ը:

Փաստաթուղթը ստորագրել են Իրանի եւ Իրաքի պաշտպանության նախարարներ Հոսեյն Դեղհանը եւ Իրֆան ալ Հիյալին:

«Հուշագրի դրույթների թվում է ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում, սահմանային անվտանգության, կրթական, լոգիստիկ, տեխնիկական եւ ռազմական աջակցության ոլորտներում համագործակցության ընդլայնումը»,- հայտնում է IRNA-ն:

Իրանի եւ Իրաքի հարաբերությունները բարելավվել են Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մտահոգություն է հայտնել Սիրիայում, Եմենում եւ Իրաքում Իրանի աճող ազդեցությամբ: