Բուրգունդիայում առաջին տունն է հայտնվել, որը «Թվիթերում» ակտիվ է, հայտնում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Տունը հագեցած է տվիչներով եւ հաղորդագրություններ է թողնում իր վիճակի եւ բնակիչների կյանքի մասին:
Ժուանյի քաղաքում Սփիքել ընտանիքի տունը «Թվիթերում» է հայտնվել 2013 թվականի հունվարից: Այդ ժամանակից սկսած այն իր 248 բաժանորդներին 4 հազարից ավելի թվիթ է ուղարկել: Օրինակ՝ ամեն օր առավոտյան մոտ ժամը 6-ին այն գրում է «Սուուուուրճ», որպեսզի ընտանիքի հորը՝ Բրյունոյին օգնի արթնանալ: Երբ նա լոգասենյակից դուրս է գալիս, «խելացի» տունը զգուշացնում է՝ անհրաժեշտ է այն օդափոխել:
Եթե որեւէ մեկը դռան զանգն է տալիս, տունը հաղորդագրություն է գրում ընտանիքի մորը. «Իմ տանիքը գնում է: Օգնությո՜ւն»:
Տվիչները տեղակայված եմ ամբողջ տանը: Դրանք նկատում են, թե ինչպես են պատուհանները եւ դռները բացվում ու փակվում, հետեւում են տան մեջ եւ դրսում ջերմաստիճանին, լուսավորությանը եւ խոնավությանը: Դրանից հետո տվյալները հաղորդվում են ոչ հեռվում գտնվող սերվերին:



























