Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է Wikileaks կայքի հրապարակած գաղտնի դիվանագիտական փաստաթղթերը, որոնցում ասվում է, թե Նինո Բուրջանաձեն ավելի լավ քաղաքական ֆիգուր է, քան Միխայիլ Սահակաշվիլին:
«Շատ հարցեր կան Wikileaks-ի տվյալների իսկության վերաբերյալ: Մենք լավ ենք հասկանում այդ տեխնոլոգիաները, եւ ես հերթական անգամ համոզվեցի, որ Վրաստանի իշխանությունը վախենում են Նինո Բուրջանաձեից»,- ասել է նախկին խոսնակը եւ շնորհակալություն հայտնել իրեն գովազդելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ղազախստանում ամերիկյան դեսպանատան ուղարկած նամակում պատկերված է դեսպան Ռիչարդ Հոգլանդի եւ Չինաստանի դեսպան Չեն Գոպինի զրույցը, որում չինացի դեսպանը հայտարարում է, թե Բուրջանաձեն ավելի հասուն քաղաքական գործիչ է, քան Սահակաշվիլին, եւ կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահը:
Չեն Գոպինը, որը 2008-2009թ. Չինաստանի դեսպանն էր Ղազախստանում, ներկայումս ՉԺՀ ԱԳ նախարարի օգնականն է:





























