WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկում բերվում են իսպանացի դատախազ Խոսե Գրինդ Գոնսալեսի՝ Եվրասիայում եւ Իսպանիայում կազմակերպված հանցավոր խմբավորումների գործունեության մասին մանրամասն գնահատականներ։ Իր զեկույցում Գոնսալեսը մանրամասն կանգ է առնում Ռուսաստանում կազմակերպված հանցավորության փաստի վրա։
Նրա կարծիքով, կազմակերպված հանցավորությունը պետական կառույցների լրացուցիչ մասն է։ Այսպես, նրա խոսքով, Ռուսաստանի կառավարության ռազմավարությունը հետեւյալում է. կազմակերպված հանցավոր խմբավորումներն օգտագործել, որպեսզի նրանք անեն այն գործը, որը վայել չէ անել կառավարությանը։
Որպես օրինակ, նա բերում է Կալաշեւի խոսքերը, ով աշխատել է ռուսական հետախուզությունում, որպեսզի Թուրքիան ապակայունացնելու համար քրդերին զենք վաճառի։ Իսպանացի դատախազը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունն ավելի հեռուն է գնացել՝ քաղաքականությունում կազմակերպված հանցավորությանը առավելություններ տրամադրելով։





























