NASA-ն ներկայացրել է Cassini կայանի թռիչքի հոլովակը՝ Սատուրնի հյուսիսային բեւեռից մինչեւ վիթխարի վեցանկյան՝ մոլորակի մթնոլորտային խոշոր փոթորկի սահմանները, փոխանցում է Lenta-ն: 

Հոլովակը մոնտաժվել է 137 լուսանկարներից, որոնք Cassini-ն կատարել է Սատուրնի եւ նրա օղակների միջակա տարածք առաջին ընկղման ժամանակ: Գազային հսկայի մթնոլորտի վերին շերտերից կայանի բարձրությունը տատանվել է 72,4-ից մինչեւ 8,4 հազար կիլոմետր:

Ներկայումս սա թույլ է տվել պարզել, որ մոլորակի մագնիսական դիպոլը նրա պտույտի առանցքից  շեղվում է ոչ պակաս, քան 0,06 աստիճանով՝ Cassini-ի մագնիսաչափի զգայունության սահմանը:

Ինչպես նախկինում, գիտնականներին դեռեւս հայտնի չէ գազային հսկայում  օրվա ճշգրիտ տեւողությունը, ժամանակակից տեսությունները տարակարծիք են մոլորակի մագնիսոլորտի բնույթի շուրջ:

Cassini առաքելությունը դարձել է Արեգակնային համակարգի մոլորակի հետազոտման NASA-ի ամենահաջող նախագիծը: Նախագծի հիմնական նպատակն է Սատուրնի, նրա օղակների եւ մոլորակի ամենախոշոր արբանյակ Տիտանի հետազոտությունը: 2004 թվականի հուլիսին կայանը մտել է Սատուրնի ուղեծիր, առաքելության ավարտը ծրագրված է  2017 թվականի սեպտեմբերին: