Ամերիկյան Microsoft կորպորացիան խոստացել է պահպանել Paint գրաֆիկական խմբագիրը, որը նախկինում հնացած էր ճանաչել: Այս մասին նշված է ընկերության բլոգում, փոխանցում է RT-ն: 

«Paint-ը չի անհետանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ծրագիրը հնարավոր է անվճար բեռնել Windows Store-ում:

Բռնման համար հասանելի է նաեւ անվճար Paint 3D-ն:

Ավելի վաղ Microsoft ընկերությունը հնացած ծրագրերի ցանկ էր հրապարակել՝ https://news.am/rus/news/401916.html, որոնք չէին պահպանվելու Windows-ի նոր տարբերակներում, ցանկի մեջ էր նաեւ Paint-ը: