Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը որեւէ արդյունք չտվեց: Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

«Մինչ այդ Ադրբեջանին առնչվող Պուտինի հայտարարությունները, թվում է, բավական մեղմ են, բայց ակնհայտ է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ որոշակի հակասություններ կան»,- ասաց փորձագետը:

Նա, միաժամանակ, հավելեց, որ չնայած այս ամենին՝ նման ցանկացած հանդիպում հայկական հասարակությունը բավական սուր է ընկալում: Իսագուլյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումներն ավելի արդյունավետ են անցնում: