Պոլսո պատրիարքական տեղապահ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն այսօր՝ հուլիսի 27-ին մեկնում է Մարսել, որտեղից կայցելի նաեւ Գերմանիա:

Պոլսո պատրիարքարանից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբազնությունը նախատեսված պայմանավորվածությունների համարձայն մի շարք հանդիպումներ է ունենալու այդ երկրներում:

Արքեպիսկոպոս Բեկչյանը Պոլիս է վերադառնալու օգոստոսի 8-ի երեկոյան: