Հայտնի օպերային երգիչ, իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ո՞րն է իր ձայնի պահպանման գաղտնիքն, ասաց. «Իսպաներենում «ձայն» բառն իգական սեռի գոյական է եւ ինչպես ցանկացած իգական սեռի ներկայացուցչի, պետք է խնամքով վերաբերվել: Նա շատ խանդոտ է, պահաջում է շատ չխոսել, ժամանակին քնել, շատ չուտել, այս չանել, այն չանել: Պահանջկոտ երեւույթ է ձայնը եւ ես կարծում եմ, որ դա փոխադարձ է: Այս վիճակում ես կարող եմ երգել եւս մի քանի տարի»:
Նշենք, որ վաղը` դեկտեմբերի 3-ին, Պլասիդո Դոմինգոն համերգ կտա մարզահամերգային համալիրում: Նա Լոս Անջելեսի եւ Վաշինգթոնի օպերային թատրոնների գեղարվեստական տնօրենն է, կատարել է 128 օպերային դերեր, արժանացել Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի եւ մի շարք համալսարանների պատվավոր դոկտորի կոչման:




























