SILKNET ընկերության միջազգային զանգերի սակագների տեղեկատուում Լեռնային Ղարաբաղը նշված է առանձին տողով` իր հեռախոսային կոդով: Ընկերության մասնաճյուղը գտնվում է Վրաստանի Քվեմո-Քարթլիի Գարդաբանի շրջանում:
Տեղեկատուից օգտվողներին, ովքեր ցանկանում են զանգահարել Լեռնային Ղարաբաղ, առաջարկում են հավաքել որոշակի կոդը: Հայտնի է, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի կոդերը համընկնում են (+374):





























