Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.00-ին Աշտարակի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նոյեմբերի 30-ին վրաերթի ենթարկված 71-ամյա տղամարդը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 42-ամյա Գագիկ Գ.-ն «Մոսկվիչ-2141» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեւազ գյուղում վրաերթի էր ենթարկել 71-ամյա Արիստակես Օհանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:




























