Շենկուրյան շրջանային դատարանը 1,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել շրջանի 46-ամյա մի բնակչի` Հայաստանի քաղաքացուն ծեծելու եւ վիրավորելու համար:

Պարզվել է, որ 2010թ. մայիսի 7-ին ձեռնարկատեր Վասիլի Զամյատինը, գտնվելով հարբած վիճակում, ազգային ատելության հողի վրա հայհոյանքներ է հնչեցրել Հայաստանի քաղաքացի Ա.-ի հասցեին:

Ապա Զամյատինը ավտոբուսի մեջ բռնել է Ա.-ին հագուստից, գցել գետնին եւ հարվածներ հասցրել գլխին: