Առնվազն 40 մարդ է մահացել իսրայելական Հայֆա քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհի հետեւանքով:

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղացի փրկարարներին, մի քանի հարյուր հեկտար տարածքի վրա բռնկված հրդեհի պատճառով իշխանությունները հարկադրված են եղել տարհանել Հայֆայի համալսարանի որոշ բաժիններ, հյուրանոցն ու բանտը, որտեղ պահվում էին պաղեստինցի դատապարտյալները:

Սակայն տարհանման ժամանակ դատապարտյալներով լի ավտոբուսը շրջվել է եւ հայտնվել կրակի մեջ:

Բժիշկներն օգնություն են ցուցաբերել 50 վիրավորների, որոնցից 10-ը ծայրահեղ ծանր վիճակում են: