Ցյուրիխում ավարտվեց ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի քվերակությունը: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարեց, որ անցկացման իրավունքը նվաճել է Ռուսաստանը: Անգլիան շոկի մեջ է: Ֆուտբոլի հայրենքիը քվերակությունից դուրս է մնացել հենց առաջին փուլում: Անգլիային չօգնեցին վարչապետ Դեւիդ Քեմերոնի, արքայազն Ուիլյամի եւ Դեւիդ Բեքհեմի ներկայությունը: Իսկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը հրաժարվել էր մասնակցել հայտի շնորհանդեսին` հաղթանակից հետո մեկնել է Ցյուրիխ:

Մյուս հավակնորդներն էին Իսպանիան ու Պորտուգալիան եւ Հոլանդիան ու Բելգիան համատեղ: