Այսօր` դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի աստիճանների առջեւ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանը դիմավորեց աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին: Օպերային երգչին դիամավորելու էին եկել նաեւ «Փարոս» կամերային երգչախմբի անդամները, ովքեր Դոմինգոյի համար երգեցին Կոմիտասի ստեղծագործություններից մեկը: Տենորը շնորհակալություն հայտնեց եւ դիմելով երգիչներին, ասաց. «Միշտ միավորված եղեք երաժշտության հետ, որովհետեւ այն մարդկանց  միավորելու բացառիկ հնարավորություն է»:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Դոմինգոյի պարգեւատրեց  Ազգային ժողովի պատվո շքանշանով:

Հիշեցնենք, որ երեկ Պլասիդո Դոմինգոն հանդիպել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, իսկ արդեն վաղը` դեկտեմբերի 3-ին, նա համերգ կտա մարզահամերգային համալիրում: