Wikileaks-ը հրապարակել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթի 2007 թվականի հուլիսի գրությունը, որտեղ նա Ռուսաստանին մեղադրում է հայաբնակ Ջավախքում էթնիկ բախումներ սադրելու մեջ:
Գրության մեջ նշվում է. «Թբիլիսիում եւ Ախալքալաքում պաշտոնական անձինք, ինչպես նաեւ տեղի համայնքներն ու քաղաքական ակտիվիստները հաստատել են, որ Ռուսաստանի կառավարությունը ֆինանսավորում է արմատական ազգայնականներին, էթնիկ հայերին` նպատակ ունենալով ապակայունացնել այդ բազմազգ եւ քաղաքական առումով զգայուն շրջանը:
Լարվածությունն առաջ է եկել դեռ 2006-ին Ախալքալաքում բուռն հանրահավաքների ժամանակ, որին հետեւել էր Ծալկայում հայի սպանությունը: Ռուսական ռազմակայանն այդ տարածքից դուրս բերելուց հետո, լարվածությունն այդտեղ մի փոքր թուլացավ, ինչը թույլ է տալիս վստահել Վրաստանի ղեկավարներին, որ լարվածությունը սադրում է ռուսական կողմը»:





























