Այսօր` դեկտեմբերի 2-ի կեսօրին Աստանայում ավարտվել է ԵԱՀԿ գագաթաժողովը, սակայն լրագրողները կազմակերպության մամուլի կենտրոնում դեռ սպասում են գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթին: Նրանք որեւէ տեղեկություն չունեն, թե ինչ է կատարվել կամ ինչ է կատարվում հիմա:

Ամփոփիչ փաստաթղթի համաձայեցման գործընթացը ձգվում է արդեն 8 ժամ, հայտարարվծ 1,5 ժամի փոխարեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այսօր կեսօրին հայտարարել էր, որ ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարները կարեւորում են ամփոփիչ փաստաթղթի ընդունումը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ ԵԱՀԿ գագաթաժողովն անցկացնել է 1999-ին` Ստամբուլում: