ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ ԱԱԽ քարտուղարների խորհրդի հերթական նիստը կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 9-ին:
Նիստի ընթացքում քննարկման թեմաները կլինեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգը, ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերը, հավաքական անվտանգության ուժերի համակարգի ուժերի եւ միջոցների կարգավիճակը, ռազմատնտեսական համագործակցությունը:
Բացի այդ, կքննարկվեն նաեւ փաստաթղթերի նախագծեր, որոնք կանոնակարգում են կազմակերպության գործունեությունը ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, տեղեկատվական անվտանգության եւ այլ ոլորտներում:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը:





























