Ամերիկյան Adweek պարբերականը կազմել է 2010 թվականին ստեղծված ամենատարօրինակ, հիմար եւ բռի գովազդների վարկանիշային աղյուսակը:
Առաջին տեղում հայտնվել է ծեծված աղջկա մասին It Rarely Stops տեսահոլովակը, որը նկարահանել է Young & Rubicam Chicago գործակալությունը` National Domestic Violence Hotline ոչ առեւտրային կազմակերպության համար: Այս կազմակերպությունը պայքարում է ընտանեկան բռնության դեմ, հաղորդում է Lenta.ru-ն:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Sony Playstation-ի գովազդային հոլովակը` երեխայի գլխով հասուն տղամարդու մասին:
Երրորդ տեղը փորձագետները տվել են արգենտինական Santo գործակալությանը` Countryside для Diesel Sneakers հոլովակի համար: Այս գովազդում ցուցադրվում է մարզակոշիկների օգտագործման ոչ ամենաստանդարտ միջոցը:
4-րդ տեղում The Daily Routine ընկերության True Clean Towel գովազդային հոլովակն է, որը սրբիչների օգտագործման մասին է:
«Լավագույն» հնգյակը եզրափակում է BBDO New York-ի հոլովակը, որը պատրաստվել է Հելոունից առաջ:
Ընդհանուր առմամբ. Adweek-ի ցուցակում հայտնվել է 30 գովազդային հոլովակ: Բոլոր այս հոլովակները կարելի է դիտել պարբերականի կայքում:





























