Հայկական IT ընկերությունների թրեյնինգները կարող են պահանջված լինել Իրանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Յունիքոմփ» ՍՊԸ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը:

Բացի Հայաստանից, այլ երկրներ եւս գոյություն ունեն, որտեղից Իրանը տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ՝ համակարգիչներ եւ նրանց դետալներ կարող է ստանալ ու ստանում է։

«Նրանք ունեն նաեւ սեփական արտադրությունը եւ տեղական ապրանքանիշեր են արտադրում։ Գոյություն ունեն նաեւ ընկերություններ արաբական երկրներից, ինչպես նաեւ չինական ընկերություններ։ Բայց ընդհանուր առմամբ իրանական շուկայում պահանջարկ կա։ Եվ այնտեղ կարելի է ոչ միայ վաճառել համակարգիչներն ու դրանց դետալները, այլեւ ցանցերի , կապի համակարգերի աշխատակազմերի համար խորհրդակցություններ եւ թրեյնինգներ առաջարկել։ Այդ ծառայությունների ավելացված արժեքը շատ ավելի բարձր է»,-նկատեց նա։