Աշխարհի ամենահզոր Sunway TaihuLight  չինական սուպերհամակարգիչը ստեղծել է աշխարհի ամենամեծ վիրտուալ մոդելը, հայտնում է Hi-News.ru.-ն։

Վերջերս Ցյուրիխի գիտնականները նույնպես ստեղծել են Տիեզերքի իրենց մոդելը՝ սեփական սուպերհամակարգչի օգնությամբ։ Նրանցից պահանջվել է մոտ 80 ժամ, բայց չինական Sunway TaihuLight սուպերհամակարգիչը հաղթահարել է այդ առաջադրանք ընդամենը մեկ ժամում, իսկ դրա նախագծի մասշտաբը հինգ անգամ մեծ է եղել, քան եվրոպացի գիտնականներինը։

Մոդելավորման համար Sunway-ն օգտագործել է 10 մլն միջուկ, որոնցից յուրաքանչյուրն աշխատում էր բարձր արագությունների վրա, այդպես չինացի գիտնականներին հաջողվել է արագացնել անցկացվող հաշվարկները։

Մոդելավորելով Տիեզերքը՝ հետազոտողները այն բաժանում են բազմաթիվ մասերի, որոնք փոխգործակցում են իրար հետ։ Ու որքան շատ են նման մասնիկները, այդքան ճշգրտորեն կարելի է վերարտադրել ու կանխատեսել Տիեզերքի էվոլյուցիան։ 70–ականներին գիտնականները կարողացել են մոդելավորել մոտ 1000 մասնիկ, իսկ հիմա սուպերհամակարգիչները թույլ են տալիս ստեղծել մոդել, որում մասնիկների քանակը հասնում է տրիլիոնի, բայց Sunway TaihuLight –ը այդ արդյունքն էլ է գերազանցել։

Չնայած Sunway TaihuLight –ը դարձել է աշխարհի ամենաարագ սուպերհամակարգիչը, չինացի մշակողները կանգ չեն առնում ձեռքբերվածի վրա ու ծրագրում են արդեն 2019-ին ստեղծել նոր սուպերհամակարգիչ, որը TaihuLight-ից 10 անգամ հզոր կլինի։