Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14–ին հարձակման ենթարկվելու հետեւանքով Կահիրեի «Նասեր» հիվանդանոց տեղափոխված ՀՀ երկու քաղաքացիներից մեկը դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: ՀՀ քաղաքացիներից մյուսը շարունակում է մնալ հիվանդանոցում, դեռ ապաքինվում է:
Նշենք, որ հուլիսի 15-ին նրանք ուղղաթիռով տեղափոխել էին Կահիրե։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետեւանքով սպանվել են գերմանացի երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորվել են։




























