Ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տեղեկություն էր ստացվել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Դավթյանն իր ծանոթներին ուղղորդել եւ կազմակերպում է թմրամիջոցների ձեռքբերում եւ իրացում: Դավթյանը դա կատարել է հոր՝ Պողոս Դավթյանի, Վահագն Սարգսյանի եւ Ռոբերտ Սարխոշեւի միջոցով:

Հուլիսի 24-ին ոստիկանությունը թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով բերման է ենթարկել մոտ 1 տասնյակ տղամարդու, այդ թվում Պողոս Դավթյանին, Վահագն Սարգսյանին եւ Ռոբերտ Սարխոշեւին: Վերջին երեքը կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է: