Facebook -ը ստիպված է եղել անջատել արհեստական ինտելեկտի ու մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի բազայով գործող չաթ բոթերը այն բանից հետո, երբ դրանք իրենց սեփական լեզուն են հորինել, որն անհասկանալի է մարդկանց համար, հայտնում է Gazeta-ն։

Ստեղծողների մտահղացումով բոթերը պետք է կարողանան իրար հետ հաղորդակցվել անգլերենով, բայց ուսման ընթացքում դրանք անցել են հաղորդակցության այլ ձեւի։ Դա հակասում էր նախագծի նպատակներին, այնպես որ բոթերը ստիպված են եղել անջատել։