«ՎԿոնտակտե» սոցկայքի բջջային հավելվածին կասկածում են օգտարերի մասին տվյալներ հավաքելու մեջ։ Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը՝ վկայակոչելով պետերբուրգցի ծրագրավորող Վլադիսլավ Վելյուգային։
Նրա տվյալներով՝ ծրագիրը տեղեկություն է հավաքում սարքավորման, դրա օպերատիվ համակարգի եւ Wi-Fi-ին հասանելիության կետերի մասին։ Այդ տեղեկությունը փոխանցվում է մշակողներին։
Սակայն «ՎԿոնտակտե»-ի ներկայացուցիչ Եվգենի Կրասնիկովը հայտարարել է, որ ընկերությունը երբեք չի թաքցրել «գովազդի, օպիտիմազացման, առաջարկների նպատակով տվյալներ հավաքելու փաստը»։ Նա նաեւ հավելել է, որ ստացած տեղեկությունն անհատականացված չէ եւ իրավական տեսանկյունից անձնական չի համարվում:




























