Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հուլիսին Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ի դեմ բողոք ներկայացնելով։ Նրանք նաեւ Վաշինգտոնին մեղադրել են միջուկային գործարքը խախտելու մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, հաղորդում է Tasnim News-ը։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը եւ եզրակացրել, որ դրանք հակասում են միջուկային ծրագրի համաձայնագրի որոշ կետերին։
Հուլիսի 18-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական 18 ընկերության եւ ֆիզիկական անձանց դեմ, որոնք մասնակից են Իսլամական հանրապետության հրթիռային ծրագրին։




























