Facebook ընկերությունը գնել է արհեստական ինտելեկտի ոլորտը ներկայացնող Ozlo սթարթափը: Ընկերության շուրջ 40 աշխատակիցները կմիանան սոցցանցի Messenger հավելվածը մշակողների թիմին: Գործարքի արժեքը չի հաղորդվում, գրում է «Կոմերսանտը»:

Հիշեցնենք, որ ամերիկյան Ozlo սթարթափը թողարկվել է 2016 թվականին: Ընկերության մշակած վիրտուալ օգնականը կարող է ներկայացնել մոտակա ռեստորանների ցանկը, օգտատերերին խոհարարական բաղադրատոմսեր տրամադրել եւ հեռուստահաղորդումներ առաջարկել: