Հայ ուսանողների մշակած օզոնատորը Մեքսիկայում են փորձարկում։ Սարքը ներկայացվել էր Sevan Startup Summit տեխնոլոգիական նախագծերի մրցույթում, որը անցել է հուլիսի 24-31-ը՝ Սեւանա լճի ափին։

Մշակողների ղեկավարը՝ Արթուր Արամյանը, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտի լաբորատորիայի վարիչն է։ Նրա սաները՝ Ռազմիկ Արամյանը, Վաղարշակ Հակոբյանն ու Գոհար Հովհաննիսյանը դեռ նույնիսկ բակալավրիատը չեն ավարտել ։ Իսկ Արմինե Կարապետյանը, որը օգնել է նրանց սարքը ներկայացնելու հարցում, նոր է ավարտել այն։

Նոր մոդելը, ապագա մասնագետների խոսքով, թթվածնից օզոն ստանալիս պահանջում է նվազ բարձր ջերմաստիճաններ։

Սարքի մի քանի նմուշներ ուղարկվել են փորձարկումների Արամյանի գործընկերների մոտ Մեքսիկա։ Այնտեղից դրանք ուղարկել են տեղական անասնապահական տնտեսություններից մեկը , որտեղ էլ հենց մոտ մեկ տարի փորձարկում են այն։

Մշակողների նպատակն է ստեղծել պայմաններ սարքի սերիական արտադրության համար ու Հայաստանում օզոնային մաքրման պրակտիկա ստեղծել ։ ՄԻկրոբներին ոչնչացնելու են, որտեղ պատահի՝ մասնավորապես անասնապահական ֆերմաներում։ Այնտեղ մաքրություն պետք է հատկապես ․․․ խոզերին, մյուս ընտանի կենդանիների համեմատ՝ դրանց իմունիտետը թույլ է, դրա համար էլ հասարակ վարակից կարող են բոլոր խոզերը հերթով հիվանդանալ ու սատկել։

«Օզոնով կարելի է մաքրել նաեւ ջուրը, Արեւմուտքում այդպես վաղուց են անում։ Օդային օզոնատորը ջրային դարձնելը շատ հեշտ է, ու կոստրուկցիան փոխել գրեթե պետք չէ՝ ընդամենը մեկ դետալ է ավելացվում։ Այնպես որ կարող ենք հավաքել նաեւ ջրի համար սարքեր»,- ասում է ուսանողները։