Dr. Web  ընկերության մասնագետները չինական էժանագին սմարթֆոններում հայտնաբերել են նախապես տեղադրված Triada վնասակար ծրագրային ապահովումը։ Այս պահի դրությամբ վնասակար ԾԱ-ն հաջողվել է գտնել Leagoo ու Nomu սարքերի վրա, գրում է SecurityWeek-ը։

«Triada-ն գրադարանի ելման կոդի մեջ է։ Կարելի է ենթադրել, որ դրա համար մեղավոր են անբարեխիղճ գործընկերները, որոնք սարքի համար ծրագրաշար են մշակել»,- ասել են մասնագետները։

Վնասակար ծրագրային ապահովումը կարող է գաղտնի գործարկել այլ վնասակար մոդուլներ, իսկ դրա Zygote-ը  մշտապես ակտիվ է սմարթֆոնի աշխատանքի ժամանակ։ Բացի դրանից Triada –ն կարող է մուտք գործել սարքով  գործարկվող ցանկացած հավելվածի տվյալներ։

Ճշգրտում են, որ վիրուսը տեղադրված է այն սմարթֆոնների վրա, որոնց գինը չի գերազանցում 100 դոլարը։ Դրանցից են Leagoo M5 Plus, Leagoo M8, Nomu S10 ու  Nomu S20 սմարթֆոնները։ Արտադրող ընկերություններն արդեն տեղեկացվել են հայտնաբերված սպառնալիքի մասին, սակայն դեռ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։