Օգոստոսի 3-ից  30  օրացուցային օրով  կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝  Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: