Իրանը, Հայաստանը եւ Ռուսաստանը բարեկամական երկրներ են թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ եռակողմ համագործակցության տեսակետից: Այդ մասին իրանական «Իրնա» գործակալությանը տված հացազրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր երկրների վարած խաղաղասիրական քաղաքականությունը տարածաշրջանում ինքնին հանդիսանում է խաղաղության եւ կայունության կարեւոր գրավական: Միաժամանակ, կարծում եմ՝ մեր երկրներն ունեն եռակողմ ձեւաչափով համագործակցության ընդլայնման ներուժ»,- ասելէ Սարգսյանը:
Նրա խոսքով, ներկայումս մեր տարածաշրջանում դիտարկվող գործընթացների պայմաններում կարեւոր է, որ Հայաստանն ու Իրանը, ինչպես նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, էլ ավելի միատեղեն իրենց ջանքերը տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության ամրապնդման գործում՝ ամուր պատվար դառնալով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում:




























