Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը դեռ լուրջ թերություններ է պարունակում։ Այս մասին ասվում էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնել էին, որ Դոնալդ Թրամփն արդեն ստորագրել է տվյալ օրինագիծը։
Նրա կարծիքով, թերություններից մեկն այն է, որ օրինագիծը ոտնձգություն է անում ՝ բանակցություններ վարելու հարցում գործադիր իշխանության լիազորության վրա։ «Ես կողմ եմ Թեհրանի ու Փհենյանի ռեժիմների կողմից վատ վարքագծ իպատժմանն ու կանխարգելմանն ուղղված կոշտ միջոցառումներին։ Ես նաեւ կողմ եմ, որ պետք է հստակ հայտնել, որ Ամերիկան չի հանդուրժի միջամտություններ մեր ժողովդավարական գործընթացին ու որ մենք մեր դաշնակիցների ու բարեկամների հետ միասին կդիմակայենք ռուսական քայքայիչ գործունեությանը ու ապակայունացմանը։ Հենց այդ պատճառով էլ իմ պաշտոնակալության պահից սկսած՝ ես նոր կոշտ միջոցառումներ եմ ընդունել Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ ու խստացրել առկա պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։
Երբ այս օրինագիծը ներկայացվեց՝ ես իմ մտահոգությունը հայտնեցի Կոնգրեսին՝ գործադիր իշխանության հանդեպ ոտնձգության, ամերիկյան ընկերությունների ու մեր եվրոպական դաշնակիցների շահերի ոռտնահարման կապակցությամբ»,- նշել է Թրամփը։
Նրա խոսքով վարչակազմին հաջողվել է հասնել որոշակի առաջընթացի ու բարելավել օրինագիծը։ «Այդուհանդերձ, օրինագիծը դեռ պարունակում է լուրջ թերություններ, հենց այն պատճառով, որ այն ոտնձգություն է պարունակում բանակցություններ վարելու՝ գործադիր իշխանության լիազորության հանդեպ։ Սահմանափակելով գործադիր մարմնի ճկունությունը, այս օրինագիծը ԱՄՆ-ի համար բարդացնում է ամերիկյան ժողովրդի համար հաջող գործարքների ապահովումը ու նպաստելու է Չինաստանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի մերձեցմանը։
Սակայն, չնայած առկա խնդիրներին, ես ստորագրում եմ այս օրինագիծը հանուն ազգային միասնականության։ Այն ներկայացնում է ամերիկյան ժողովրդի կամքը, որը ուզում է տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը քայլեր ձեռնարկում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար։ Մենք հույս ունենք, որ մեր երկրների միջեւ կլինի համագործակցություն հիմնական գլոբալ հարցերի շուրջ, որպեսզի այդ պատժամիջոցներն այլեւս անհրաժեշտ չլինեն։
Բացի այդ՝ օրինագծում հա հստակ ուղերձ Իրանին ու Հյուսիսային Կորեային այն մասին, որ ամերիկյան ժողովուրդը չի հանդուրժի նրանց վտանգավոր ու ապակայունացնող վարքագիծը։ Ամերիկան շարունակելու է սերտ համագործակցել մեր բարեկամների ու դաշնակիցների հետ, որպեսզի վերահսկի այդ երկրների չարորակ գործունեությունը։
Ես կառուցել եմ հիրավի հրաշալի ընկերություն, որը միլիարդավոր դոլարներ արժե։ Դա դեր է կատարել իմ ընտրվելու հարցում։ Որպես նախագահ՝ ես կարող եմ շատ ավելի լավ գործարքներ կնքել օտար երկրների հետ, քան Կոնգրեսը»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։



























