Աբխազիայի ՊՆ զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 50-ի։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Տուրալ Ջավադովին։

«Աբխազիայի ԱՆ նախնական տեղեկություններով, զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 50 մարդ, 27-ը հոսպիտալիզացվել են»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը։

Նա հավելել է, որ հոսպիտալիզացվածներից 19-ը ռուսաստանցիներ են։ Չորս տուժածի, այդ թվում մեկ ռուսաստանցու վիճակը «կայուն ծանր է»։