Hyperloop One ընկերությունը Hyperloop  արագընթաց տրանսպորտային համակարգի նոր փորձարկումներ է իրականացրել, որի ընթացքում XP-1 գնացքը խողովակով շարժվել է մինչև 310 կմ/ժ արագությամբ, գրում է Meduza-ն։

Techcrunch-ի փոխանցմամբ՝ դա ամենամեծ արագությունն է, որն այս պահին հաջողվել է զարգացնել Hyperloop համակարգի տարբերակների փորձարկումների ժամանակ, այդ թվում՝ հաշվի առնելով SpaceX ընկերության անցկացրած նախագծերի մրցույթը։ 

Փորձարկումները իրականացվել են 500 մետր երկարությամբ փորձնական հատվածում։ Գնացքմ արագություն է զարգացրել առաջին 300 մետր հատվածում, որից հետո արգելակել է։