«Թվային Հայաստան» հիմնադրամ կստեղծվի՝ էլեկտրոնային պետական ծառայությունների զարգացման համար: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 3-ի նիստում:

Հիմնադրամի նպատակն է աջակցել պետական կառավարման բոլոր ոլորտներում թվային տեխնոլոգիանեի կիրառմանը՝ ե՛ւ պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ե՛ւ մասնավոր հատվածին աջակցելու համար: