Skype-ի օգտատերերը դժգոհում են ծառայության աշխատանքում խափանումներից: Down Detector-ի տվյալներով՝ խնդիրները ծագել են առավոտյան, գրում է Lenta-ն:
Օգտատերերը հիմնականում հաղորդում են իրենց օգտահաշիվները բացելու, ինչպես նաեւ հաղորդագրություն ուղարկելու եւ ստանալու դժվարությունների մասին:
Դատելով Down Detector-ի տեղեկություններից՝ խնդիրներ են ունեցել եվրոպական երկրների, Ռուսաստանի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի օգտատերերը:
Skype-ի ներկայացուցիչները հաստատել են խնդիրների առկայությունը՝ վստահեցնելով, որ աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ: Նախորդ խափանումը տեղի էր ունեցել հունիսին: Այն ժամանակ ծառայությունը մի քանի ժամ շարունակ ընդհանրապես հասանելի չէր:




























