Օգոստոսի 2-ի դրությամբ Հայաստանում տարեսկզից գրանցվել է մարդու վրա օձերի հարձակման 51 դեպք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։
Ըստ նախարարության տվյալների՝ թունավոր օձերի կողմից խայթված քաղաքացիների թվով առաջատար է դարձել Երեւանը, որքան էլ դա տարօրինակ չթվա։ Երեւանում 16 մարդ է տուժել օձերի խայթոցից։ Մայրաքաղաքին՝ մեծ տարբերությամբ հաջորդում է Արարատի մարզը՝ 9 տուժած, Արմավիրի մարզը՝ 7 տուժած, Արագածոտնի մարզը՝ 6 տուժած։ Կոտայքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզերում 3-ական տուժածներ կան։ Լոռիում՝ 2։ Շիրակի ու Սյունիքի մարզերում՝ մեկական։ Գեղարքունիքի մարզում մարդու վրա օձի հարձակման դեպք չի գրանցվել։ Բարեբախտաբար հարձակումներից ոչ մեկը մահացու ելքով չի եղել։
Համեմատության համար՝ 2016-ին գրանցվել էր մարդու վրա օձերի հարձակման 90 դեպք։











