Կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակում Facebook սոցկայքը ծրագրում է մեծ թվով պոտենցիալ սուտ հոդվածներ ուղարկել փաստերը ստուգողներին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ 

Facebook-ը սկսում է պոտենցիալ կեղծ լուրերը հայտնաբերելու համար բարելավված գործառույթներ օգտագործել, որից հետո դրանք կուղարկվեն փաստերը ստուգողներին։ Ստուգումներից հետո դրանք կտեղադրվեն օրիգինալ հրապարակմամբ։ 

Գործակալության տվյալներով՝ Facebook-ն առանձին հայտարարությամբ ասել է, որ փաստերի ստուգման նոր գործառույթի թեստավորումը կսկսվի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Նիդերլանդներում։