Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ տարեսկզբից մինչեւ հիմա 102 մարդու կարիճ է խայթել։ Այս մասին հայտնել են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցմանը։

Ըստ նախարարության տվյալների, այս ցուցանիշով առաջատար է Երեւանը՝ 54 տուժած։ Հաջորդ տեղում Արմավիրի մարզն է՝ 32 տուժած, Արարատի մարզը՝ 14 տուժած, Լոռու մարզը՝ 1 տուժած, Տավուշի մարզը՝ 1 տուժած։ Մնացած մարզերում մարդու վրա կարիճների հարձակման դեպքեր չեն գրանցվել։

Համեմատության համար՝ 2016-ին գրանցվել էր մարդու վրա կարիճների հարձակման 334 դեպք ։Առաջատարը դարձյալ Երեւանն էր՝ 181 տուժած, հետո՝ Արմավիրի մարզը՝ 88 տուժած, Արարատի մարզը՝ 59 տուժած, Լոռու ու Կոտայքի մարզերը՝ 2-ական տուժած, Շիրակի ու Տավուշի մարզերը՝ 1-ական տուժած։ Մնացած մարզերում մարդու վրա կարիճների հարձակումների դեպքեր չէին գրանցվել։