Արգելափակված, ապա պրովայդերի ծառայություններից զրկված WikiLeaks կայքը Twitter-ի միջոցով հայտնել է, որ սկսել է ծառայություններ մատուցել ուղղակի IP-հասցեի http://88.80.13.160 միջոցով:

WikiLeaks-ը նաեւ հայտնել է Շվեյցարիա տեղափոխվելու եւ նոր wikileaks.ch դոմենով հանդես գալու մասին:

Դեկտեմբերի 3-ին ամերիկյան EveryDNS ընկերությունը հայտարարել է, թե զրկում է  WikiLeaks-ին դոմենային անունից՝ բազմաթիվ DDOS-հարձակումների պատճառով, որոնք սպառնում են ընկերության ենթակառուցվածքի կայունությանը:

Wikileaks-ին մեկ օր առաջ իր սերվերից հանել էր Amazon-ը, որից հետո արտահոսքների մասնագետները «ապաստան էին  գտել» շվեդական Bahnhof  եւ ֆրանսիական OVH ընկերության սերվերներում: