Կոլեկցիոն գինիների գինը նոյեմբերին ավելի կտրուկ են աճել, քան նավթի ու ոսկու գները: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը` հղում անելով Bordeaux Index-ի  ամենամսյա զեկույցին: Թե՜ սպիտակ, թե՜ կարմիր թանկարժեք գինիների գներն աճել են միջինը 5 տոկոսով, այն դեպքում, երբ նավթը թանկացել է 3 տոկոսով, իսկ ոսկին` 2 տոկոսով:

Նշվում է, որ գինու գների բարձրացումը պայմանավորված է ասիական շուկայում` առաջին հերթին, Չինաստանում պահանջարկի աճով:

Ընթացիկ տարում, հատկապես պահանջված է եղել Chateau Lafite Rotschild եւ  Chateau Mouton Rotschild գինիները: Մասնավորապես, նոյեմբերին Հոնգկոնգի աճուրդում 1869 թվականի մեկ շիշ Chateau Lafite Rothschild գինու համար վճարել են շուրջ 250 հազար դոլար: